Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    505
    512

  • EUR

    596,5
    610,5

  • RUB

    6,58
    6,86

Կարևոր իրադարձություններ

Այս օրերին եզակի համախմբվածություն է ցուցաբերել բժշկական հանրությունը. Արսեն Թորոսյան

17 Նոյեմբեր, 2020 12:19
Այս օրերին եզակի համախմբվածություն է ցուցաբերել բժշկական հանրությունը. Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի շնորհավորական ուղերձը ռազմական բժիշկներին` մասնագիտական տոնի կապակացությամբ

Սիրելի' ռազմական բժիշկներ, 

 

Շնորհավորում եմ մասնագիտական տոնի կապակցությամբ և երախտագիտությունս հայտնում պատերազմական այս ծանր օրերին հերոսական աշխատանքի ու բազմաթիվ կյանքեր փրկելու համար: Անգնահատելի է ձեր անմիջական մասնակցությունն ու ներդրումը մեր զինվորների ֆիզիկական և հոգևոր առողջական վիճակի պահպանման գործում: 

 

Այս օրերին եզակի համախմբվածություն է ցուցաբերել բժշկական հանրությունը և համախմբելով ողջ ներուժը մեկ գաղափարի ներքո` փրկել հայ զինվորին, կամավորին, խաղաղ բնակչին: 

 

Միահամուռ ուժերով եղել եք առաջնագծում և դժվարին ճանապարհ անցել` անվերապահորեն կատարելով ձեր առաքելությունը: 

 

Չառանձնացնելով որևէ մասնագիտական խումբ և օգտվելով առիթից` մեկ անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում բոլոր բուժաշխատողներին` թիկունքն ու առաջնագիծն ամուր պահելու, ոլորտում սխրանքներ գործելու համար:

 

Խոնարհվում եմ բոլոր զոհված բժիշկների առջև, ովքեր Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմի ընթացքում կյանքի գնով իրենց մասնագիտական պարտքն են կատարել, տոկունություն եմ մաղթում նրանց ընտանիքներին և հարազատներին: 

 

Մաղթում եմ մեր երկրին խաղաղություն, իսկ բժիշկներին` քաջառողջություն: 

 

Ամու'ր եղեք` շարունակելով ձեր վեհ առաքելությունը:  

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին