Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանի փրկարարների խումբն ուղևորվել է Հայաստան ԼՂ-ում հումանիտար առաքելություն իրականացնելու նպատակով

15 Նոյեմբեր, 2020 18:40
Ռուսաստանի փրկարարների խումբն ուղևորվել է Հայաստան ԼՂ-ում հումանիտար առաքելություն իրականացնելու նպատակով

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության օդուժի հատուկ նշանակության ինքնաթիռը մերձմոսկովյան Ժուկովսկի օդանավակայանից մեկնել է Հայաստան՝ Լեռնային Ղարաբաղի տարածքում հումանիտար առաքելություն իրականացնելու նպատակով: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՌԴ ԱԻՆ-ի հաղորդագրությունը։

Նշվում է, որ Ռուսաստանի Դաշնության ԱԻ նախարար Եվգենի Զինիչևը հայտարարել է, որ ՌԴ ԱԻՆ կենտրոնական ապարատի մասնագետների օպերատիվ խումբը տեղում կգնահատի իրավիճակը և կհամակարգի քաղաքացիական բնակչությանն անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու հետագա գործողությունները։ 

«Երեսուն մարդ է ուղարկվել», - նշել է Եվգենի Զինիչևը։

 

Լրահոս

Դիտել ավելին