Կարևոր իրադարձություններ

Երևան է ժամանել ռուս խաղաղապահների տեղափոխող 2 ինքնաթիռ

15 Նոյեմբեր, 2020 10:22
Երևան է ժամանել ռուս խաղաղապահների տեղափոխող 2 ինքնաթիռ

ՌԴ պաշտպանության նախարարությունից հայտնում են. 

«Երևան են ժամանել 2 ռուսական ռազմատրանսպորտային Ан-124 ինքնաթիռ, որոնք ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ գործողության շրջանակներում տեղափոխել են խաղաղապահների և զրահատեխնիկա: 

Ինքնաթիռները տեղափոխել են 10 БТР-82А զրահամեքենա, նյութատեխնիկական ապահովման միջոցներ, ինչպես նաև խաղաղապահ ստորանաժանումների շուրջ 30 զինծառայողների»:

Բեռնաթափումից, զննումից ու նախապատրաստական աշխատանքներից հետո ռազմական շարասյուները ուղևորվել են դեպի Գորիս`անցնելով մոտ 300 կմ:

 

Լրահոս

Դիտել ավելին