Կարևոր իրադարձություններ

Ռուսատանի նախագահը պարգևատրել է Ադրբեջանի խոցած Ми-24 ուղղաթիռի անձնակազմին Արիության շքանշանով

14 Նոյեմբեր, 2020 19:25
Ռուսատանի նախագահը պարգևատրել է Ադրբեջանի խոցած Ми-24 ուղղաթիռի անձնակազմին Արիության շքանշանով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ադրբեջանական զինված ուժերի կողմից խոցված ռուսական Ми-24 ուղղաթիռի հրամանատար Յուրի Իշչուկին (հետմահու), ավագ լեյտենանտ Ռոման Ֆեդինին (հետմահու) և վիրավորված  ավագ լեյտենանտ Վլադիսլավ Գրյազինին պարգևատրել է Արիության շքանշանով: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ նախագահի պաշտոնական կայքէջից:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին ռուսական 102-րդ ռազմական բազայի ավտոշարասյունն ուղեկցող Ми-24 ուղղաթիռը խոցել էր ադրբեջանական կողմը Հայաստանի օդային սուվերեն տարածքում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին