«Ցավով տեղեկացա մեծ դերասան, լուսավոր, ապշեցուցիչ շնորհալի և հմայիչ անձնավորության՝ Արմեն Բորիսովիչ Ջիգարխանյանի մահվան մասին»,- այս մասին գրել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նամակը հրապարակվել է Կրեմլի պաշտոնական կայքում:
«Սա մեծ կորուստ է հայրենական մշակույթի, Ռուսաստանի և այլ երկրների միլիոնավոր մարդկանց, բոլորիս համար»,- ասվում է նամակում: