«Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության օբյեկտների պահպանման գործընթացում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներգրավումն այդքան էլ հեշտ չի լինի»,- այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Ռուսաստանի արտգործնախարարության հատուկ հանձնարարականների դեսպան Էլեոնորա Միտրոֆանովան:
Միտրոֆանովան նախկինում աշխատում էր ՅՈՒՆԵՍԿՕ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի պաշտոնում:
Նրա ասել է, որ «այս տարածքում Համաշխարհային ժառանգության օբյեկտներ չկան»:
Ռուսաստանի արտգործնախարարության հատուկ հանձնարարականների դեսպանն ընդծել է, որ Համաշխարհային ժառանգության կենտրոնի (ՅՈՒՆԵՍԿՕ) կողմից առաջարկվել է ներգրավվել փորձագետների։
Նախկինում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն առցանց ասուլիսի ժամանակ ասել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ՄԱԿ-ի կազմակերպությունների և առաջին հերթին ՅՈՒՆԵՍԿՕ-ի նման կազմակերպությունների հետ միասին կարող են հսկայական դեր ունենալ Ղարաբաղում խաղաղ կյանքի հաստատման, էթնո-դավանանքային խմբերի համակեցության, մշակութային և կրոնական վայրերի վերակենդանացման, դրանց անվտանգ և հարգալից գործունեության ապահովման գործում: