Կարևոր իրադարձություններ

Վթար Կոմիտասի պողոտայում․ կան տուժածներ

14 Նոյեմբեր, 2020 09:59
Վթար Կոմիտասի պողոտայում․ կան տուժածներ

Նոյեմբերի 13-ին, ժամը 23:33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայում գտնվող «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Mercedes» (վարորդ՝ Մերուժան Ջ. ծնված 2001 թ․) և «Opel Corsa» (վարորդ՝ Վահե Զ․, ծնված 1986 թ․) մակնիշների ավտոմեքենաները: «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և «Opel Corsa» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևորներ՝ Արգին Ս․-ն (ծնված 1990 թ․), Ալի Հ․-ն (ծնված 1993 թ․), Անահիտա Ռ․-ն (ծնված 1994 թ․) տեղում ստացել են առաջին բուժօգնություն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները:

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին