Կարևոր իրադարձություններ

Ժամանակավորապես կփակվի Երևանի քաղաքապետարանի՝ Արգիշտի 1 հասցեում տեղակայված «Մեկ պատուհան» գրասենյակը

13 Նոյեմբեր, 2020 19:16
Հեղինակ՝ Երևանի քաղաքապետարան
Ժամանակավորապես կփակվի Երևանի քաղաքապետարանի՝ Արգիշտի 1 հասցեում տեղակայված «Մեկ պատուհան» գրասենյակը
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է.
«Հարգելի համաքաղաքացիներ,
կորոնավիրուսային վարակով պայմանավորված ս/թ. նոյեմբերի 16-ից ժամանակավորապես կփակվի Երևանի քաղաքապետարանի գլխավոր մասնաշենքում /Արգիշտի 1/ գործող «Մեկ պատուհան» գրասենյակը:
Քաղաքացիների դիմումների ընդունումը կկազմակերպվի Երևանի քաղաքապետարանի Բուզանդի 1/3 հասցեում գտնվող մասնաշենքում գործող «Մեկ պատուհան» գրասենյակում: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ քաղաքացիները կարող են օգտվել քաղաքապետարանի պաշտոնական կայքում հասանելի առցանց գործիքներից»:

 

Լրահոս

Դիտել ավելին