Կարևոր իրադարձություններ

Հանդիպել եմ ԱՀ Ազգային ժողովի խմբակցությունների հետ. քննարկել ենք ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը և եռակողմ հայտարարության դրույթները․ ԱՀ նախագահ (տեսանյութ)

13 Նոյեմբեր, 2020 10:43
Հեղինակ՝ Արայիկ Հարությունյան
Հանդիպել եմ ԱՀ Ազգային ժողովի խմբակցությունների հետ. քննարկել ենք ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը և եռակողմ հայտարարության դրույթները․ ԱՀ նախագահ (տեսանյութ)

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հարգելի հայրենակիցներ,

Այսօր հանդիպել եմ ԱՀ Ազգային ժողովի խմբակցությունների հետ:

Քննարկել ենք ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը եւ եռակողմ հայտարարության դրույթները:

Մեկ անգամ եւս վերահաստատել եմ, որ նաև ես եմ դիմել ՀՀ վարչապետին՝ ջանքեր գործադրելու պատերազմական գործողությունները դադարեցնելու համար:

Այդ որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով ռազմական իրադրությունը, քանի որ զինված ուժերի հրամանատարությունը պնդել է դրա անհրաժեշտությունը: Մենք ունեցել ենք որոշակի լուրջ խնդիրներ, որոնց պայմաններում պատերազմի շարունակումը հանգեցնելու էր ավելի մեծ մարդկային ու տարածքային կորուստների, որոնց թվում՝ Ստեփանակերտի անկմանը, այլ քաղաքների, գյուղերի ու հազարավոր զինծառայողների շրջափակմանը»։

 

Լրահոս

Դիտել ավելին