Կարևոր իրադարձություններ

Ֆրանսիան պատրաստ է օգնել ԼՂ հակամարտության երկարաժամկետ լուծում գտնելու հարցում. Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել

13 Նոյեմբեր, 2020 10:19
Ֆրանսիան պատրաստ է օգնել ԼՂ հակամարտության երկարաժամկետ լուծում գտնելու հարցում. Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախօրեին հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը։ 

Նշվում է, որ Մակրոնը զրույցի ընթացքում պատրաստակամություն է հայտնել նպաստելու Լեռնային Ղարաբաղում հակամարտող բոլոր կողմերի համար իրադրության երկարաժամկետ և արդար կարգավորման հասնելուն։

«Նախագահը գոհունակություն է հայտնել՝ կապված մարտական գործողությունների ավարտի հետ, հիշեցրել Հայաստանի և հայ ժողովրդի հետ իր բարեկամության մասին, ինչպես նաև հայտնել պատրաստակամություն՝ գտնելու ԼՂ-ում բոլոր կողմերի համար ընդունելի, արդար, երկարաժամկետ որոշում»,- նշվում է հաղորդագրության մեջ:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին