Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    510,5
    516

  • EUR

    615
    631

  • RUB

    6,8
    7,08

Կարևոր իրադարձություններ

Էս պահին կառավարությունը պետք ա իրան կոտորելով հասնի հնարավորինս լավ պայմանների այն կետերում, որտեղ պայմանագրում չկա հստակություն. Սամվել Մարտիրոսյան

12 Նոյեմբեր, 2020 16:15
Հեղինակ՝ Սամվել Մարտիրոսյան
Էս պահին կառավարությունը պետք ա իրան կոտորելով հասնի հնարավորինս լավ պայմանների այն կետերում, որտեղ պայմանագրում չկա հստակություն. Սամվել Մարտիրոսյան
Մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. 
 
«ՄԻ քանի բան գրեմ․
ա․ Պատերազմը ավարտված չէ
բ․ Շատ ծանր է, բայց պետք է չկորցնենք մեզ։ Ու չկոտրվենք։
գ․ Երբեք ամեն բան կորցրած չէ։ Մենք կորցրել ենք պետականությունը, բայց վեց դար հետո վերականգնել ենք։ Հետո էլի ենք կորցրել ու էլի ենք ոտքի կանգնել։ Չմտածենք, որ մենք հայոց պատմության ամենաբարդ փուլում ենք ապրում, ու մենք ամենամեղքն ենք։ Մեզ բարդ է, բայց հաստատ քսաներորդ դարի առաջին կեսը ապրածների տառապանքներին համեմատվել իրավունք չունենք։
դ․ Պետք է մտածենք հաջորդ հաղթանակի մասին։ Հաղթանակների։ Եթե չմտածենք, իմացեք, որ սենց չի մնալու, գլխներիս են նստելու էլ ավելի, եթե թողնենք։
ե․ Պետք է լինեն արտահերթ ընտրություններ։ Սենց մնալ չի կարող։ Բայց իրավիճակի կայունացումից հետո։ Բայց ոչ հեռավոր ապագայում։
զ․ Պետք է ամեն մեկը անի ամեն ինչ, որ մենք խուսափենք քաղաքացիական պատերազմից։ Այ սա կլինի աններելի ամեն մեկիս համար։
է․ Էս պահին կառավարությունը պետք ա իրան կոտորելով հասնի հնարավորինս լավ պայմանների այն կետերում, ոտեղ պայմանագրում չկա հստակություն։ Օրինակ,
Sarhat Petrosyan
մոտ կա քարտեզային այլընտրանքի տարբերակ, որը, կարող է եւ աշխատի։ Չգիտեմ, բայց փորձել պետք է։
ը․ Պետք է հասկանալ, թե բանակում այն ովքեր էին, որ էսքան տարիներ խոչընդոտել են զարգացմանը։ Դեռ ապրիլյանին պարզ էր, որ հիմնական մեր կորուստները եղել են դրոններից եւ ճշգրիտ զենքից։ Չորս տարի մենք թեթեւ բզբզացել ենք, շարունակել ենք պատրաստվել հին պատերազմի։ Չնայած, որ հետո էլ աչքներիս առաջ էր Սիրիան ու Լիբիան, ուր դրոններով էր ամեն հարց լուծվում; Իսկ մենք ոչ միայն նորմալ արտադրություն չենք դրել - լայնածավալ, ոչ հատիկ-հատիկ - այլ նաեւ հետեւություններ չենք արել։ Բոլոր ձայնագրություններին երեւում է, որ մեր զրահատեխնիկայի պաշտպանությունը չի ենթադրել դրոնային գրոհ։ ԶԻնվորներին չեն սովորացրել, որ հիսուն հոգով մի տեղ չկուտակվեն։
թ․ Բացարձակ անհոգություն եւ մեծամտունուն, անգրագիտություն եւ բարդակ բոլոր ոլորտներում։ Եթե սրա վերջը չտրվի, մենք իսկապես կխորտակվենք։ Մենք պետք է դադարենք լինել բառադիների հանրապետություն։
ժ․ Կրթություն եւ գիտություն - սրանք պետք է բանակի պես առաջնայնութուն դառնան եւ դադարեն լինել բյուջեում ծուռ վիզ կանգնածները։
Դեռ այսքանը»

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին