Կարևոր իրադարձություններ

Մենք տեսնում ենք, թե Հայաստանի ընդդիմությունը որքանով է փորձում սպեկուլյացիա անել այս իրավիճակի շուրջ․ Լավրով

12 Նոյեմբեր, 2020 15:38
Մենք տեսնում ենք, թե Հայաստանի ընդդիմությունը որքանով է փորձում սպեկուլյացիա անել այս իրավիճակի շուրջ․ Լավրով

Հայաստանի ընդդիմությունը փորձում է սպեկուլյացիաներ անել Լեռնային Ղարաբաղում ձեռքբերված պայմանավորվածությունների շուրջ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, գրում է ТАСС-ը։

«Մենք տեսնում ենք Երևանում տեղի ունեցող ցույցերը, մենք տեսնում ենք, թե ընդդիմությունը որքանով է փորձում սպեկուլյացիա անել այս իրավիճակի շուրջ»,- ասել է Լավրովը։

«Պատրանքները, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ 7 շրջանները պետք է դարերով մնան այն վիճակում, որում կային 1-2 ամիս առաջ, չպետք է լինի։ Կարծում եմ, որ պատասխանատու իշխանությունները պետք է բացատրեին բնակչությանը, որ ինչ-որ փուլում այդ կարգավորումը պետք է իրացվի այն սկզբունքների համաձայն, որոնք երկար տարիներ սեղանին էին ու առաջարկվել էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից և, ըստ իս, իդեալական ճանապարհ էին բացում, որ հակամարտությունը կարգավորվի առանց արյունահեղության ու տարածաշրջանում որևէ մեկի, առաջին հերթին Ղարաբաղի հայերի ու Ղարաբաղում ապրող այլ էթնիկ փոքրամասնությունների անվտանգությանը վնաս հասցնելու»,- ասել է Լավրովը։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին