Կարևոր իրադարձություններ

Ձերբակալվել են նաև Իշխան Սաղաթելյանը, Գեղամ Մանուկյանը, Արթուր Ղազինյանը․ ՀՔԾ-ն մանրամասնում է

12 Նոյեմբեր, 2020 12:15
Ձերբակալվել են նաև Իշխան Սաղաթելյանը, Գեղամ Մանուկյանը, Արթուր Ղազինյանը․ ՀՔԾ-ն մանրամասնում է

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը մանրամասներ է հայտնում ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց, ինչպես նաև այլ անձանց կողմից օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքներ կազմակերպելու և անցկացնելու փաստի առթիվ իրենց մոտ հարուցված եւ քննվող քրեական գործի վերաբերյալ։

Ըստ ՀՔԾ հաղորդագրության՝ քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են.

Գագիկ Ծառուկյանը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի 1-ին մասով (oրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելը և անցկացնելը)

Գառնիկ Իսաղուլյանը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 307.1-րդ հոդվածի 1-ին մասով (ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում գործող միջոցառումները և ժամանակավոր սահմանափակումները խախտելը)

Սուրեն Սուրենյանցը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի 1-ին մասով և 307.1-րդ հոդվածի 1-ին մասով (oրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելը, անցկացնելը եւ ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում գործող միջոցառումները և ժամանակավոր սահմանափակումները խախտելը)

Գեղամ Մանուկյանը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի 1-ին մասով (oրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելը և անցկացնելը)

Դավիթ Համբարձումյանը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի 1-ին մասով (oրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելը և անցկացնելը)

Արա Սահակյանը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225.1–րդ հոդվածի 1-ին մասով (oրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելը և անցկացնելը)

Արթուր Վանեցյանը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի 1-ին մասով և 307.1-րդ հոդվածի 1-ին մասով (oրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելը, անցկացնելը եւ ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում գործող միջոցառումները և ժամանակավոր սահմանափակումները խախտելը)

Էդուարդ Շարմազանովը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի 1-ին մասով (oրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելը և անցկացնելը)

Արթուր Ղազինյանը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 307.1-րդ հոդվածի 1-ին մասով (ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում գործող միջոցառումները և ժամանակավոր սահմանափակումները խախտելը)

Իշխան Սաղաթելյանը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 307.1–րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություններ կատարելու կասկածանքով (ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում գործող միջոցառումները և ժամանակավոր սահմանափակումները խախտելը)

Վահագն Չախալյանը և Հրաչյա Ղուկասյանը քրեական գործով ներգրավվել են որպես կասկածյալներ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություններ կատարելու կասկածանքով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

 

Լրահոս

Դիտել ավելին