Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    509
    515

  • EUR

    613,5
    629,5

  • RUB

    6,72
    7

Կարևոր իրադարձություններ

Որևէ մեկը որևէ մեկին պատանդ չի վերցրել. Վահրամ Պողոսյանը՝ Արայիկ Հարությունյանի պատանդ լինելու լուրերի մասին

11 Նոյեմբեր, 2020 16:37
Որևէ մեկը որևէ մեկին պատանդ չի վերցրել. Վահրամ Պողոսյանը՝ Արայիկ Հարությունյանի պատանդ լինելու լուրերի մասին

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

– Արցախում 4 կուսակցություններ հայտարարություն են տարածել՝ պահանջելով Արայիկ Հարությունյանի հրաժարականը: Ի՞նչ է տեղի ունենում Արցախում իրականում, և ի՞նչ է մտածում Արայիկ Հարությունյանը դրա մասին:

– Ըստ Արցախի Սահմանադրության՝ երկրի նախագահը չի կարող առաջին մեկ տարվա ընթացքում հրաժարական տալ: Դա սահմանադրական պահանջ է, այնպես որ՝ այդ առումով, կարծում եմ, հավելյալ մեկնաբանություն տալու անհրաժեշտություն չկա:

 – Նաև լուրեր էին շրջանառվում, որ Արայիկ Հարությունյանը պատանդ է Արցախում՝ նախորդ իշխանությունների կողմից:

– Այդ տեղեկությունները, որ տարածում են, աբսուրդի ժանրից են: Որևէ մեկը որևէ մեկին պատանդ չի վերցրել:

– Արայիկ Հարությունյանը երեկ կոչով դիմեց հայաստանյան բոլոր կուսակցություններին, որ պատրաստ է հանդիպումների շարք սկսել Ստեփանակերտում: Արդեն առաջարկներ կա՞ն:

– Այո, եղել են, բայց այդ հանդիպումները հրապարակային չեն լինելու, ավելի շատ ներքին հանդիպումներ են, որոնց ժամանակ նախագահը պատրաստ է ներկայացնել այն իրականությունը, որը կա, ստեղծված իրավիճակը: Բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք ցանկություն կունենան հանդիպելու, հարթակը բաց է: Մենք ասել ենք, որ պատրաստ ենք կուսակցությունների հետ այդ քննարկումները ծավալել:

– Այն տարածքները, որ հակառակորդին պետք է անցնեն նոյեմբերի 15-ից հետո, քաղաքացիները կարո՞ղ են այս ընթացքում այցելել:

– Ես կարող եմ ավելին ասել. այս պահին բավականին մեծ թվով մարդիկ վերադառնում են, Ստեփանակերտի լույսերն արդեն վառված են:

Շարունակնությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին