Էջմիածնի Սպանդարյան փողոցում ասֆալտապատման աշխատանքները մեկնարկել են։ Այս մասին տեղեկացրին Էջմիածնի քաղաքապետարանից։
Հիմնանորոգումն իրականացվում է 2020 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում՝ համայնքի 55% համաֆինանսավորմամբ: Ծրագրում ներառված Սպանդարյան փողոցի ասֆալտապատվող հատվածի մակերեսը կազմում է 9680 քմ:
Փողոցի հիմնանորոգման աշխատանքների շրջանակում կատարվել է եզրաքարերի փոխարինում, կառուցվել է ջրահեռացման համակարգ, հատուկ տեխնիկայի միջոցով դուրս է բերվել ասֆալտի նախկին շերտը:
Այս պահին Սպանդարյան փողոցում ընթանում են ասֆալտապատման ակտիվ աշխատանքներ՝ քաղաքապետարանի համապատասխան մասնագետների վերահսկողությամբ: