Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    510
    521

  • EUR

    604,5
    620,5

  • RUB

    6,68
    6,98

Կարևոր իրադարձություններ

Ազատության հրապարակից 79 անձ բերվել է ոստիկանություն

11 Նոյեմբեր, 2020 14:14
Ազատության հրապարակից 79 անձ բերվել է ոստիկանություն

Ազատության հրապարակում կազմակերպված 17 կուսակցությունների հանրահավաքից 79 անձ բերվել է ոստիկանություն։  

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասացին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։

«ժամը 13:30-ի դրությամբ 79 անձ բերվել է ոստիկանություն»,- նշեցին ոստիկանությունից:

ՀՀ ոստիկանությունն ավելի վաղ պահանջել է դադարեցնել Ազատության հրապարակում նախատեսված 17 կուսակցությունների հանրահավաքը` նշելով, որ երկրում հայտարարված ռազմական դրության պայմաններում արգելվում է հավաքների անցկացումը:

17 կուսակցությունները հանրահավաք են հրավիրել՝ նշելով, որ ներկայացնելու են պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակից ելքի իրենց տարբերակը:

Նշված կուսակցություններն են «Ազատությունը», «Ազգային անվտանգությունը», «Ազգային օրակարգը», «Ազգային ժողովրդավարական միությունը», «Ազգային համաձայնությունը», «Ալյանս առաջադիմական ցենտրիստականը», «Բարգավաճ Հայաստանը», «Դեմոկրատական այլընտրանքը», «Երկիր Ծիրանին», «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը», «Համերաշխությունը», «Հայաստանի ժողովրդավարական ազատական միությունը», «Հայաստանի Հանրապետականը», «Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միությունը», «Հայրենիքը», «Մեկ Հայաստանը» և «Սահմանադրական իրավունք միությունը»:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին