Կարևոր իրադարձություններ

Երևանը և Բաքուն պետք է վերսկսեն բանակցությունները ԼՂ կարգավիճակի շուրջ. Ֆրանսիայի արտգործնախարար

11 Նոյեմբեր, 2020 09:50
Երևանը և Բաքուն պետք է վերսկսեն բանակցությունները ԼՂ կարգավիճակի շուրջ. Ֆրանսիայի արտգործնախարար

Երևանը և Բաքուն պետք է վերսկսեն բանակցությունները Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ` այն հստակեցնելու և հակամարտությանը երկարաժամկետ լուծում տալու նպատակով։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը։

«Բացի հայտարարված հրադադարի պայմանագրից, դեռ անհրաժեշտ է հակամարտության երկարաժամկետ կարգավորման շուրջ երկու կողմերի բանակցությունների վերսկսումը: Ֆրանսիան լիովին կխաղա իր դերը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում` բանակցությունների վերսկսման համար։ Այդ բանակցությունները պետք է րոպե առաջ սկսվեն։ Պետք է որոշել Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը», - ասվում է նախարարի հայտարարության մեջ:


 

Լրահոս

Դիտել ավելին