Սերժ Թանկյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և իր աջակցությունն է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Երկուսուկես տարի առաջ Հայաստանը վերածնունդ ունեցավ խաղաղ Թավշյա հեղափոխության միջոցով։ Մեր ժողովուրդը գործող իշխաննությանն ասաց իր խոսքը, և սկսվեց դիվանագիտության, տնտեսության և ազգային միասնության նոր դարաշրջան՝ դարձնելով հայ ժողովրդին ավելի ուժեղ, քան երբևէ այս հազարամյակում։
Պատերազմի այս դժվար պահերին չափազանց կարեւոր է կանգնել մեր ղեկավարության կողքին, որպեսզի կոռումպացված բռնապետական թշնամին իմանա, թե ինչ տեսք ունի ուժեղ դեմոկրատիան ուժեղ Սփյուռքով: Մենք քեզ հետ ենք Նիկոլ Փաշինյան: