Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանի ԱԳՆ-ն խոցված ռուսական խոցված ուղղաթիռի վերաբերյալ հայտարարություն է տարածել, խոստովանելով, որ իրենք են խոցել այն

09 Նոյեմբեր, 2020 21:54
Ադրբեջանի ԱԳՆ-ն խոցված ռուսական խոցված ուղղաթիռի վերաբերյալ հայտարարություն է տարածել, խոստովանելով, որ իրենք են խոցել այն

Ադրբեջանը խոստովանել է, որ «պատահաբար» ռուսական Մի-24 ուղղաթիռ է խոցել Հայաստանի տարածքում: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ-ին: 

Ադրբեջանական կողմը խնդիրը մեկնաբանել է հետևյալ կերպ․

«Ուղղաթիռի թռիչքը տեղի է ունեցել հայ-ադրբեջանական պետական սահմանի անմիջական հարևանությամբ, մինչդեռ հայ-ադրբեջանական հակամարտության գոտում շարունակվում են ակտիվ մարտական բախումները:
 
Թռիչքն ընթացել է օրվա մութ ժամերին ՝ փոքր բարձրության վրա, հակաօդային պաշտպանության ռադարային հայտնաբերման գոտուց դուրս։ ՌԴ ՌՕՈՒ ուղղաթիռները նախկինում չեն նկատվել նշված շրջանում։
 
Նշված գործոնների համատեքստում և տարածաշրջանում լարված իրավիճակի և հայկական կողմի հնարավոր սադրանքների կապակցությամբ Բարձր մարտական պատրաստականության լույսի ներքո հերթապահ մարտական հաշվարկով որոշում է կայացվել կրակ բացել»:
 
 

Լրահոս

Դիտել ավելին