Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կիրակի ընդունել է Թուրքիայի արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների ղեկավարներ Մևլութ Չավուշօղլուին և Հուլուսի Աքարին: Այս մասին հայտնում է Ռիա Նովոստի-ն:
«Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը նոյեմբերի 8-ին ընդունել է Թուրքիայի արտաքին գործերի և պաշտպանության նախարարներ Մևլութ Չավուշօղլուին և Հուլուսի Աքարին», - տեղեկացնում է Ադրբեջանի Հանրապետության նախագահի մամուլի ծառայությունը:
Հանդիպման մանրամասները կհրապարակվեն ավելի ուշ: