Կարևոր իրադարձություններ

Ֆրանսիան արտակարգ բժշկական օգնություն կտրամադրի Հայաստանին․ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան

07 Նոյեմբեր, 2020 19:15
Ֆրանսիան արտակարգ բժշկական օգնություն կտրամադրի Հայաստանին․ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան

Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով առաջացած հումանիտար անհրաժեշտությունից ելնելով Ֆրանսիան արտակարգ բժշկական օգնություն կտրամադրի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը:

«Հայաստան կժամանեն օրթոպեդիայի վիրաբույժներ, նաև կուղարկվի բժշկական սարքավորումներ, դեղորայք:Այս օգնությունն արտացոլում է հակամարտության զոհերի նկատմամբ Ֆրանսիայի ունեցած համերաշխությունը և համալրում է ֆրանսիական տարածքային իշխանությունների կողմից ցուցաբերվող օգնությունների շարքը»,- հավելել է դեսպանը:

 

Լրահոս

Դիտել ավելին