Կարևոր իրադարձություններ

Արայիկ Հարությունյանը հանդիպել է Աբխազիայի հայ համայնքի կամավորական ջոկատների ներկայացուցիչներին

07 Նոյեմբեր, 2020 14:30
Հեղինակ՝ Արայիկ Հարությունյան
Արայիկ Հարությունյանը հանդիպել է Աբխազիայի հայ համայնքի կամավորական ջոկատների ներկայացուցիչներին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Այսօր ընդունել եմ Աբխազիայի հայ համայնքի կամավորական ջոկատների ներկայացուցիչներին, ովքեր հայրենի հողի կանչով Արցախում են: Տղաները եկել են՝ քաջ գիտակցելով ստեղծված իրավիճակը, եկել են իրենց եղբայրների հետ թշնամու դեմ մարտի դաշտում կռվելու և Հայրենիքի պաշտպանության սուրբ գործում իրենց անձնական ներդրումն ունենալու:

Ընդհանրապես, ոգևորող է, որ այս օրերին մեզ են միանում սփյուռքահայ մեր հայրենակիցները: Ոսոխին հետ շպրտելու գործում մեր հաջողության իրական գրավականը միմյանց թև ու թիկունք լինելն է»:

 

Լրահոս

Դիտել ավելին