Կարևոր իրադարձություններ

ԲՀԿ-ն առաջարկում է «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին» վճարվող դրոշմանիշային վճարները ամսական 1000 դրամից 3000 դրամ դարձնելու նախագծում կիրառել վճարումների պրոգրեսիվ մեթոդ

06 Նոյեմբեր, 2020 19:39
Հեղինակ՝ Շաքե Իսայան
ԲՀԿ-ն առաջարկում է «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին» վճարվող դրոշմանիշային վճարները ամսական 1000 դրամից 3000 դրամ դարձնելու նախագծում  կիրառել վճարումների պրոգրեսիվ մեթոդ

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Ուզում եմ տեղեկացնել, որ երեկ ես և իմ գործընկեր Mikayel Melkumyan-ը շրջանառության մեջ ենք դրել «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկում ենք հիմնադրամին ուղղվող վճարի չափը մեծացնել, քանզի ակնհայտ է, հիմնադրամի շահառուների թիվը, ցավոք, աճում է:
Երեկ իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքից տեղեկացանք, որ Կառավարությունը ևս առաջարկում է «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին» վճարվող դրոշմանիշային վճարները ամսական 1000 դրամից դարձնել 3000 դրամ։
Ըստ մեզ համահարթ վճարման տարբերակը ընդունելի չէ, որն անկախ աշխատավարձի չափից 3000 դրամ է բոլորի համար, ուստի մեր նախագծով առաջարկվել է կիրառել վճարումների պրոգրեսիվ մեթոդ:
Հարկավոր է ոչ թե ծանրաբեռնել, այլ դիվերսիֆիկացնել քաղաքացիների ֆինանսական բեռը՝ հիմնվելով սոցիալական արդարության վրա:
Մեր խորին համոզմամբ պրոգրեսիվ հարկումն առավել արդար մոտեցում է, քանզի նվազագույն աշխատավարձ ստացողի համար 3000 դրամը աշխատավարձ-վճարում տոկոսային հարաբերությամբ բոլորովին այլ բեռ է, իսկ 500 հազար դրամ ստացողի համար՝ այլ: Ուստի պրոգրեսիվ հարկումը այս պարագայում թերևս առավել արդարացված մոտեցում է:
Ստորև տեղադրում եմ նաև մեր ներկայացրած օրենքի նախագծի հղումը:
Առաջարկների դեպքում խնդրում եմ մեկնաբանություն թողնել»:

 

Լրահոս

Դիտել ավելին