Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    503
    510

  • EUR

    597
    611

  • RUB

    6,52
    6,8

Կարևոր իրադարձություններ

2020-ի հոկտեմբերին Թուրքիայի ռազմական արտադրանքի ամենամեծ գնորդը եղել է Ադրբեջանը

06 Նոյեմբեր, 2020 14:54
2020-ի հոկտեմբերին Թուրքիայի ռազմական արտադրանքի ամենամեծ գնորդը եղել է Ադրբեջանը

Թուրքիայի արտահանողների խորհրդի հրապարակած տվյալների համաձայն՝  2020-ի հոկտեմբերին Թուրքիայի պաշտպանական ու ավիացիոն արդյունաբերության կատարած ընդհանուր արտահանման ծավալներում առաջին տեղը զբաղեցրել է Ադրբեջանը, հայտնում է ermenihaber.am:

Մեկ ամսում Թուրքիայից այդ երկիր կատարվել է 101 մլն 209.000 դոլար արժողությամբ արտադրանքի արտահանում: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այդ ցուցանիշը աճել է 349․26 տոկոսով։

Նշվում է, որ 2020-ի հոկտեմբերին Թուրքիայի պաշտպանական ու ավիացիոն արդյունաբերության կատարած ընդհանուր արտահանման ծավալները կազմել է 287 մլն 973․000 դոլար, իսկ վերջին 10 ամսում  կատարված արտահանման ընդհանուր ծավալը հասել է 1 մլրդ 809 մլն-ի։ 

Նշյալ սեկտորում Թուրքիայից Ադրբեջան արտահանման ծավալների աճի մասին են վկայում խորհրդի հրապարակած վերջին ամիսների տվյալները։

Նշվում է, որ հուլիսին դեպի Ադրբեջան պաշտպանական և ավիացոն արդյունաբերութան արտադրանքների արտահանման ծավալը կազմել է 278․000 դոլար, օգոստոսին՝ 36 մլն 76․000, իսկ սեպտեմբերին՝ 77 մլն 167․000 դոլար։  

2020թ․ հունվարի 1-ից  հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Թուրքիայից Ադրբեջան արտահանման ծավալներն աճել են 966 տոկոսով՝ կազմելով 224 մլն 235․000 դոլար։ 2019թ․ հիշյալ ժանակահատվածում այդ ցուցանիշը կազմել է 21մլն 22․000 դոլար։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին