Կարևոր իրադարձություններ

Ուկրաինայից մարդասիրական օգնության խմբաքանակը հասավ Երևան (լուսանկարներ)

06 Նոյեմբեր, 2020 11:47
Ուկրաինայից մարդասիրական օգնության խմբաքանակը հասավ Երևան (լուսանկարներ)

Ուկրաինայի հայերը շարունակում են մարդասիրական օգնություն տրամադրել իրենց հայրենիքին: Ինչպես հայտնում է AnalitikaUA.net-ը՝ Ուկրաինայի հայերի միության գործադիր տնօրեն Հովակիմ Հարությունյանի տեղեկացրել է, որ երեկ Երևանում դիմավորել են Ուկրաինայից ժամանած 5 բեռնատար (100 տոննա) մարդասիրական օգնությամբ:  Եվս 40 տոննա բեռ պատրաստվում է առաքման դեպի Հայաստան:

Հայրենիքին տրամադրած օգնության թվում են շտապօգնության մեքենաներ, ամենագնաց-ռեանիմամոբիլներ, գեներատորներ, բժշկական սարքավորումներ, սնունդ, առաջին օգնության պարագաներ, հագուստ, անվասայլակներ և շինանյութեր:

Այս պահին ընդհանուր առմամբ մի քանի հարյուր տոննա բեռներ են բերվել Հայաստան:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

tehnika

 

Լրահոս

Դիտել ավելին