Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հինգշաբթի հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և ահաբեկչության դեմ պայքարը: Այս մասին հայտնում է Կանադայի կառավարության ղեկավարի մամուլի ծառայությունը. փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Վարչապետ Թրյուդոն համերաշխություն է հայտնել Ֆրանսիայի ժողովրդին վերջին օրերի ահաբեկչությունների և բռնությունների կապակցությամբ:
Ղեկավարները քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը և ընդգծել են հակամարտության դիվանագիտական կարգավորման կարևորությունը:
Բացի այդ՝ Թրյուդոն և Մակրոնը անդրադարձել են կորոնավիրուսային համաճարակին և քննարկել են կանադա-ֆրանսիական հարաբերությունները: