Կարևոր իրադարձություններ

Մակրոնն ու Թրյուդոն քննարկել են Արցախում տիրող իրավիճակը

06 Նոյեմբեր, 2020 08:09
Մակրոնն ու Թրյուդոն քննարկել են Արցախում տիրող իրավիճակը

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հինգշաբթի հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և ահաբեկչության դեմ պայքարը: Այս մասին հայտնում է Կանադայի կառավարության ղեկավարի մամուլի ծառայությունը. փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

Վարչապետ Թրյուդոն համերաշխություն է հայտնել Ֆրանսիայի ժողովրդին վերջին օրերի ահաբեկչությունների և բռնությունների կապակցությամբ: 

Ղեկավարները քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը և ընդգծել են հակամարտության դիվանագիտական ​​կարգավորման կարևորությունը:

Բացի այդ՝ Թրյուդոն և Մակրոնը անդրադարձել են կորոնավիրուսային համաճարակին և քննարկել են կանադա-ֆրանսիական հարաբերությունները:

 

Լրահոս

Դիտել ավելին