Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    503
    510

  • EUR

    597
    611

  • RUB

    6,52
    6,8

Կարևոր իրադարձություններ

Թուրքական TRT հեռուստաալիքը սխալմամբ ներկայացրել է ճշմարտությունը (տեսանյութ)

05 Նոյեմբեր, 2020 20:58
Թուրքական TRT հեռուստաալիքը սխալմամբ ներկայացրել է ճշմարտությունը (տեսանյութ)

Թուրքական պետական հեռուստաընկերությունը, ուղիղ եթերում ներկայացնելով պատերազմական վերջին զարգացումները Արցախում, սկանդալային վրիպում է թույլ տվել՝ շեղվելով թուրք-ադրբեջանական քարոզչական կեղծիքից։ Թուրքագետ Վարուժան Գեղամյանը նկատել և սոցցանցում կիսվել է այդ տեսագրությունից վերցված լուսանկարով։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ռեպորտաժի ժամանակ էկրանին հայտնված գլխագրում թուրքերեն նշված է եղել. «Ադրբեջանը հարձակվում է քաղաքացիական անձանց վրա» /Azerbaycan sivillere saldırıyor/։

Նշյալ դրվագը մեծ աղմուկ է բարձրացրել թուրքական մամուլում և սոցիալական մեդիայում։ Սոցիալական կայքերում թուրք օգտատերերը նույնպես իրենց վրդովմունքն են հայտնել՝ այս դիպվածը համարելով խայտառակություն։ Դեպքի առնչությամբ թուրք օգտատերերը հիշել են նաև պետական հեռուստաընկերության կողմից նախկինում ևս թույլ տրված նմանատիպ «սխալները»։

Այսպիսով թուրքական պետական հեռուստաընկերությունը արցախյան պատերազմի այս ողջ ընթացքում 1-ին անգամ, թեկուզև պատահաբար, ներկայացրեց ճշմարտությունը, որը խիստ վրդովեցրեց թուրք հասարակությանը։

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին