Կարևոր իրադարձություններ

Ստուգայցեր` Կոտայքի բժշկական հաստատություններում. արձանագրվել են խախտումներ

05 Նոյեմբեր, 2020 15:54
Ստուգայցեր` Կոտայքի բժշկական հաստատություններում. արձանագրվել են խախտումներ
Ստուգայցեր` Կոտայքի բժշկական հաստատություններում. ԱԱՏՄ-ն արձանագրել է խախտումներ
 
ՀՀ ԱԱՏՄ արևելյան տարածքային կենտրոնի մասնագետները Կոտայքի մարզի ամբուլատոր ծառայություն իրականացնող բժշկական հաստատություններում դիտարկել են ՀՀ առողջապահության նախարարի 17-ն հրամանով հաստատված` կորոնավիրուսի կանխարգելման սանիտարահամաճարակային նորմերի պահանջների պահպանումը։
 
Վարչական ստուգայցների արդյունքում արձանագրվել են խախտումներ` կապված բժշկական գործիքների ախտահանման և մանրէազերծման գործընթացի և բժշկական թափոնների անվտանգ գործածության պայմանների հետ։
 
Կիրականացվի համապատասխան վարչարարություն։
 

Լրահոս

Դիտել ավելին