Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    508
    515

  • EUR

    609,5
    625,5

  • RUB

    6,63
    6,93

Կարևոր իրադարձություններ

Մենք ամենավճռական կերպով կարձագանքենք այդ որոշմանը․ Թուրքիայում արձագանքել են Ֆրանսիայում «Գորշ գայլեր» խմբավորման արգելքին

05 Նոյեմբեր, 2020 11:35
Մենք ամենավճռական կերպով կարձագանքենք այդ որոշմանը․ Թուրքիայում արձագանքել են Ֆրանսիայում «Գորշ գայլեր» խմբավորման արգելքին

Թուրքիան խոստացել է հստակ պատասխան տալ Ֆրանսիայի կողմից «Գորշ գայլեր» թուրքական ծայրահեղ ազգայնական խմբավորման արգելքին։

«Հայտնի է, որ «Գորշ գայլեր» շարժումը, որը արգելվել է ֆրանսիական կառավարության կողմից, գոյություն չունի։ Սակայն անընդունելի է արգելել խորհրդանիշները, որոնք տարածված են ամբողջ աշխարհում և ոչ մի վնաս չեն հասցնում»,- ասել են Թուրքիայի ԱԳՆ-ից։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը նաև հայտարարել է, որ ֆրանսիական կառավարությունը պետք է «Ֆրանսիայում պաշտպանի թուրքերի հավաքների և կարծիքների արտահայտման ազատությունը»:

«Մենք ամենավճռական կերպով կարձագանքենք այդ որոշմանը»,-ասել են Թուրքիայի ԱԳՆ-ից:

Ավելի վաղ Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը հայտարարել էր «Գորշ գայլեր» թուրքական ազգայնական կազմակերպության գործունեությունը երկրի տարածքում պաշտոնապես արգելելու մասին, որը «ատելություն է քարոզում» և «բռությունների մասնակից է»:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին