Կարևոր իրադարձություններ

Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի համանախագահությունը պահանջում է ճանաչել Արցախի անկախությունը

05 Նոյեմբեր, 2020 10:38
Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի համանախագահությունը պահանջում է ճանաչել Արցախի անկախությունը

Նոյեմբերի 3-ին Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի համանախագահները նամակներ են ուղղել Շվեյցարիայի խորհրդարանի երկու պալատների բոլոր անդամներին, որտեղ խորը մտահոգություն են արտահայտել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի կողմից շարունակվող ագրեսիայի և դրան Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական աջակցության կապակցությամբ։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստան-Շվեյցարիա խորհրդարանական բարեկամության խմբի տարածած հաղորդագրությունից։

Խորհրդարանականները դատապարտել են ագրեսիան իրագործողների կողմից հայկական քաղաքացիական բնակչությանը, ինչպես նաև առողջապահական, մշակութային և կրոնական նշանակություն ունեցող հաստատությունները ռազմական թիրախների վերածումը։

Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի համանախագահությունը համոզմունք է հայտնել, որ հայկական բնակչության պաշտպանությունը պահանջում է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, ինչպես ժամանակին արվել է Կոսովոյի դեպքում։ Ազգային խորհրդի վերջին արտահերթ նիստի ընթացքում Բարեկամության խմբի համանախագահներից մեկը՝ Մարիան Ստրեֆ Ֆելերը այս կապակցությամբ հարցում է արել՝ խնդրելով Շվեյցարիայի կառավարությանն արտահայտել իր դիրքորոշումը:

Նամակը ստորագրել են Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի համանախագահները՝ Շվեյցարիայի խորհրդարանի նախագահ Իզաբել Մորեն, երկու պալատները ներկայացնող պատգամավորներ Մարիան Ստրեֆ Ֆելերը, Լիզա Մազզոն և Կառլո Սումարուգան։

 

Լրահոս

Դիտել ավելին