Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    505
    512

  • EUR

    596,5
    610,5

  • RUB

    6,58
    6,86

Կարևոր իրադարձություններ

Սահմանադրական դատարանը կրճատում է իր տարեկան ծախսերը․ ՍԴ աշխատակազմի ղեկավար

04 Նոյեմբեր, 2020 17:47
Հեղինակ՝ ՀՀ սահմանադրական դատարան
Սահմանադրական դատարանը կրճատում է իր տարեկան ծախսերը․ ՍԴ աշխատակազմի ղեկավար

Սահմանադրական դատարանի գործունեությունն ապահովելու համար 2021 թվականին ՀՀ պետական բյուջեից կհատկացվի 683 մլն 877 հազար դրամ, որը 23.227 մլն դրամով ավելի պակաս է քան 2020 թվականի համար հաստատված բյուջեն։

«ՍԴ 2021-ի բյուջեի հայտը բաղկացած է երկու միջոցառումներից, որոնցից մեկը վերաբերվում է Սահմանադրական դատարանի գործունեությանը, սահմանադրական արդարադատություն իրականացնելուն։ Երկրորդը ՍԴ-ի պահուստային ֆոնդն է: ՍԴ-ի գործունեության հատվածով բյուջեն կազմում է 683 մլն 877 հազար դրամ»,- ԱԺ Պետական-իրավական հարցերի և Ֆինանսավարկային - բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտնել է ՍԴ նորանշանակ աշխատակազմի ղեկավար Սամվել Առաքելյանը։

Հաստատված բյուջեի 89.3 %-ն ուղղվելու է աշխատավարձների տրամադրմանը։

ՍԴ աշխատակազմ

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին