Կարևոր իրադարձություններ

Ավտովթար Նոր Հաճնում․ կան տուժածներ և մեկ զոհ

04 Նոյեմբեր, 2020 12:56
Ավտովթար Նոր Հաճնում․ կան տուժածներ և մեկ զոհ

Նոյեմբերի 4-ին, ժամը 09:04-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճն քաղաքի կամրջի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երեք ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Նոր Հաճնի կամրջի մոտակայքում բախվել են «Opel Astra G» (վարորդ՝ Էդվարդ Հ․, ծնված 1965 թ.), «Opel Vectra» (վարորդ՝ Սևակ Գ․, ծնված 1993 թ․) և «Ford Transit» (վարորդ՝ Արտյոմ Ղ․, ծնված 1997 թ․) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով Էդվարդ Հ․-ն տեղում մահացել է։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Աբովյանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ահարոն Գ․-ին (ծնված 1976 թ․) դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է Աբովյանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

 

Լրահոս

Դիտել ավելին