Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    503
    510

  • EUR

    597
    611

  • RUB

    6,52
    6,8

Կարևոր իրադարձություններ

Մի խումբ զինծառայողներ պարգևատրվել են «Մարտական խաչ» 1-ին և 2-րդ աստիճանի շքանշաններով

04 Նոյեմբեր, 2020 00:23
Մի խումբ զինծառայողներ պարգևատրվել են «Մարտական խաչ» 1-ին և 2-րդ աստիճանի շքանշաններով

ՀՀ նախագան Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ մի խումբ զինծառայողներ պարգևատրվել են «Մարտական խաչ» 1-ին և 2-րդ աստիճանի շքանշաններով:

Հրամանագրի մեջ, մասնավորապես, ասված է․

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.

Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած արիության և հմտության համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներքոհիշյալ զինծառայողներին պարգևատրել.

«Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով՝
Սուրեն Սամվելի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ թիվ N զորամասի հրամանատար, գնդապետ

Արտաշես Ռաֆիկի ՀԱՋԱԹՅԱՆԻՆ թիվ N զորամասի հրամանատար, գնդապետ

«Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով՝

Արա Արտուշի ՍԱՐԳՍՅԱՆԻՆ թիվ N զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ

Վանիկ Եգորի ԴԱՎԹՅԱՆԻՆ թիվ N զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ

Տիգրան Նորայրի ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ թիվ N զորամասի դիվիզիոնի հրամանատար, փոխգնդապետ

Վազգեն Դավթի ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ թիվ N զորամասի դիվիզիոնի հրամանատար, փոխգնդապետ

Էդգար Վարուժանի ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ թիվ N զորամասի դիվիզիոնի հրամանատար, փոխգնդապետ

Սարուխան Արտավազդի ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆԻՆ թիվ N զորամասի մարտկոցի հրամանատար, մայոր

Արկադի Համլետի ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ թիվ N զորամասի մարտկոցի հրամանատար, մայոր

Կարեն Վարուժանի ՍԱՐԳՍՅԱՆԻՆ թիվ N զորամասի մարտկոցի հրամանատար, մայոր

Հայկ Նիկոլայի ՂԱՐԻԲՅԱՆԻՆ թիվ N զորամասի մարտկոցի հրամանատար, մայոր

Հովհաննես Աշոտի ԴԱՆԻԵԼՅԱՆԻՆ թիվ N զորամասի մարտկոցի հրամանատար, մայոր»։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին