Կարևոր իրադարձություններ

Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 110-ի

03 Նոյեմբեր, 2020 22:08
Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 110-ի

Թուրքիայի արևմտյան Իզմիր նահանգում տեղի ունեցած երկրաշարժից հետո փրկարարները փլատակներից հանել են 110 զոհերի մարմիններ: Այս մասին հայտնում է ТАСС-ը։

«Իզմիրում տեղի ունեցած երկրաշարժից հետո հայտնաբերվել է 110 զոհի դիակ, վիրավորվել է 1027 մարդ: Մենք հույսներս չենք կորցնում, և որոնողափրկարարական աշխատանքները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ վերջին մարդուն դուրս չեն բերել բեկորներից», – ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Հիշեցնենք, որ 7.0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր գրանցվել Էգեյան ծովում հոկտեմբերի 30-ին: Ցնցումները զգացվել էին նաև Հունաստանում: Իսկ Թուրքիայում ավելի քան 20 հետցնցումներ էին տեղի ունեցել, որոնցից մի քանիսը՝ հզոր: 

 

Լրահոս

Դիտել ավելին