Կարևոր իրադարձություններ

Սամվել Մովսիսյանը նշանակվել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ

03 Նոյեմբեր, 2020 18:19
Սամվել Մովսիսյանը նշանակվել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի որոշմամբ, Սամվել Մովսիսյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ: Այս մասին տեղեկանում ենք նախագահի պաշտոնական կայք էջից։ 

ՀՀ նախագահի հրամանսագրում, մասնավորապես, ասված է․

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.

Սամվել ՄՈՎՍԻՍՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ»։

 

Լրահոս

Դիտել ավելին