Կարևոր իրադարձություններ

Արցախը լքած բարձր և ցածր օղակների պետական բոլոր պաշտոնյաների նկատմամբ կիրառվելու է համապատասխան որոշում. Արայիկ Հարությունյան

03 Նոյեմբեր, 2020 15:55
Հեղինակ՝ Արայիկ Հարությունյան
Արցախը լքած բարձր և ցածր օղակների պետական բոլոր պաշտոնյաների նկատմամբ կիրառվելու է համապատասխան որոշում. Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. 

«Սիրելի՛ հայրենակիցներ
Հաշվի առնելով պատերազմի առաջին օրերից Արցախի Հանրապետությունը լքած բարձր և ցածր օղակների պետական պաշտոնյաների դրսևորած ամոթալի վարքագծի փաստի առթիվ հանրային հարթակներում ծավալված քննարկումները՝ հավաստիացնում եմ, որ բոլորի նկատմամբ կիրառվելու է համապատասխան որոշում՝ աշխատանքից ազատելու և, իրավիճակին համարժեք, օրենքով նախատեսված այլ պատժամիջոցներ իրականացնելու համար:
Միաժամանակ, պատրաստակամություն եմ հայտնում ևս մեկ անգամ հնարավորություն տալու բոլոր նրանց, ովքեր գիտակցել են իրենց անպատասխանատու արարքի ամբողջ ծանրությունը և այսուհետ կլծվեն Հայրենիքի առջև իրենց քաղաքացիական պարտքը կատարելու վեհ գործին»:
 
 

Լրահոս

Դիտել ավելին