Կարևոր իրադարձություններ

Ավստրիայում եռօրյա սուգ են հայտարարել Վիեննայում իրագործված հրաձգության պատճառով

03 Նոյեմբեր, 2020 14:12
Ավստրիայում եռօրյա սուգ են հայտարարել Վիեննայում իրագործված հրաձգության պատճառով

Ավստրիական մամուլի գործակալությունը՝ վկայակոչելով երկրի կառավարության որոշումը, հայտնում է, որ Ավստրիայի կառավարությունը որոշել է երեքշաբթիից հինգշաբթի եռօրյա սուգ հայտարարել՝ կապված Վիեննայում հրաձգության հետևանքով զոհերի եւ տուժածների հետ։ Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։

Դաշնային հաստատությունների վրա Ավստրիայի պետական դրոշները կիջեցվեն։ Երեքշաբթի 12:00-ին հայտարարվելու է համազգային լռության րոպե։

Ավստրիայի մայրաքաղաքի կենտրոնում տեղի ունեցած հրաձգություն հետևանքով մահացել է 3, վիրավորվել 15 մաչդ, որոնց թվում մեկ ոստիկան։ 

Ոստիկանները վնասազերծել են հրաձիգներից մեկին, ով «Իսլամական պետության» հետեւորդ էր։ Նրա հետ եղել են մի քանի անձ, ովքեր ևս զինված են եղել։

Երկրի ՆԳ նախարար Կառլ Նեհամերը և կանցլեր Սեբաստյան Կուրցը Վիեննայում տեղի ունեցածը որակել են որպես ահաբեկչական ակտ։

Բնակչությանը հանձնարարված է խուսափել հանրային վայրերից և տրանսպորտից։Ոստիկանները քաղաքում շարունակում են փնտրել մյուս հանցագործին և նրա հանցակիցներին։

Կատարվում է լայնածավալ ուժային հատուկ գործողություն։

 

Լրահոս

Դիտել ավելին