Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    503
    510

  • EUR

    597
    611

  • RUB

    6,52
    6,8

Կարևոր իրադարձություններ

Նախարարությունը՝ ակնագնդի էկզոպրոթեզներ (արտաքին) տրամադրող ընկերություններին

03 Նոյեմբեր, 2020 10:33
Հեղինակ՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Նախարարությունը՝ ակնագնդի էկզոպրոթեզներ (արտաքին) տրամադրող ընկերություններին

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են.

«Ակնագնդի էկզոպրոթեզներ (արտաքին) տրամադրող ընկերություններին

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ աջակցող պարագաների պահանջարկն աճել է, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հիշեցնում է՝

ՀՀ պետական բյուջեի միջոցներով պրոթեզները, օրթեզները, օրթոպեդիկ պարագաները և վերակագնողական աջակցող միջոցները, բացառությամբ օրթեզի կոշիկների և պրոթեզի կոշիկներ տրամադրվում են պետական հավաստագրերի հիման վրա՝ որակավորված կազմակերպությունների կողմից:

Աջակցող միջոց ստանալու իրավունք ունեցող անձը ինքն է ընտրում թե որ որակավորված կազմակերպությունից ձեռք բերի իրեն անհրաժեշտ աջակցող միջոցը:

 Որակավորվելու և աջակցող միջոց տրամադրելու համար կազմակերպությունները կարող են դիմել նախարարություն: Որակավորվելու գործընթացի վերաբերյալ հայտարարությունն այստեղ՝ https://bit.ly/2I2AQRg

Հավաստագիրը ստանալու համար պահանջվող փաստաթղթերի, դիմելու կարգի և աջակցող միջոցներ տրամադրող կազմակերպությունների վերաբերյալ մանրամասնությունները ներկայացված է այստեղ՝ https://bit.ly/3endIZF»:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին