Կարևոր իրադարձություններ

Բլից-կրիգը տապալել ենք, դրա համար հակառակորդը հիմա փորձում է առանձին տեղերում ճանկռելով առաջ գալ. Արծրուն Հովհաննիսյան

02 Նոյեմբեր, 2020 23:04
Բլից-կրիգը տապալել ենք, դրա համար հակառակորդը հիմա փորձում է առանձին տեղերում ճանկռելով առաջ գալ. Արծրուն Հովհաննիսյան

Միասնական տեղեկատվական կենտրոնում ճեպազրույցի ժամանակ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովյհաննիսյանը ասաց․ 

«Ադրբեջանի ցամաքային զորքերի, հատկապես հետևակային, զրահատանկային ներուժը բավականին լուրջ կորուստներ է կրել, որպես խմբավորում ու զորատեսակ կարծես այլևս միասնական գոյություն էլ չունի»:

Դրա համար նրանք այդ գործողությունները վստահում են վարձկաններին, ահաբեկիչներին, այլ տեղերից բերված զորքերին, որոնք հարձակվում են հիմնականում առանց զրահետեխնիկայի, առանձին դեպքերն ու զրահատեխնիկայի փոքր խմբերը հանած:Բայց հրետանային և հատկապես օդուժի կրակով մաքսիմում աշխատում են աջակցել:

 «Բլից-կրիգը տապալել ենք, դրանից հետո հիմա փորձում են էսպես առանձին տեղերում ճանկռելով առաջ գալ, ինչ-որ մի տեղ չի հաջողվում, հետ են քաշվում, էստեղ չի հաջողվում, ուրիշ տեղ են փորձում, ընթացքում փորձում են համալրել, նոր ուժ ու տեխնիկա բերել և այլն: Բայց թափը չի լինելու առաջին 15-20 օրերինը»,-հավելեց Հովհաննիսյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին