Կարևոր իրադարձություններ

Ավտովթար է տեղի ունեցել Արշակունյաց պողոտայում. նախնական տվյալներով կա 3 տուժած

02 Նոյեմբեր, 2020 21:54
Ավտովթար է տեղի ունեցել Արշակունյաց պողոտայում. նախնական տվյալներով կա 3 տուժած

Նոյեմբերի 2-ին, ժամը 20:24-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում՝ «ՍԱՍ» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

ԱԻՆ-ը նշում է, որ ըստ նախնական տվյալների` կա երեք տուժած։

 

Լրահոս

Դիտել ավելին