Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    502
    509

  • EUR

    599
    613

  • RUB

    6,52
    6,8

Կարևոր իրադարձություններ

Ինչո՞ւ են որոշ զինծառայողներ երկար մնում առաջնագծում. Արծրուն Հովհաննիսյանը պարզաբանեց

02 Նոյեմբեր, 2020 18:21
Ինչո՞ւ են որոշ զինծառայողներ երկար մնում առաջնագծում. Արծրուն Հովհաննիսյանը պարզաբանեց

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը այսօր ասուլիսի ժամանակ ասաց․

«Երբ ակտիվ մարտական գործողություն է գնում, ապա այդտեղ հնարավոր չի իրականացնել հերթափոխ։ Եթե տվյալ դիրքի վրա հարձակվում են, շնչելու ժամանակ չունես, զորք չես կարող այդտեղից հանել ու փոխել»։

Նա հավելեց, որ եթե նույնիսկ մեկ գիշեր էլ մարտ տեղի չունենա ու հրաշքով կարոողանաս գիշերվա ընթացքում ամբողջ զորքին հանել, ապա նոր եկած զորքը նույն մարտունակությունը չի ունենալու, ինչ այն զորքը։

«Որքան էլ հոգնած լինի հին զորքը, ինքը տեղանքին լավ է տիրապետում, գիտի՝ հակառակորդն ինչ էր ուզում անել և ինչը չստացվեց։ Նոր զորքը պիտի ադապտացվի. ադապտացում չես կարող իրականացնել ակտիվ մարտական գործողությունների շրջանում։ Հնարավոր թեթև մարտական գործողությունների ենթարկված տեղամասերում կատարվել են հերթափոխեր։ Չենք կարողանալու հեշտությամբ բոլորին հերթափոխել»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը։

ՊՆ ներկայացուցիչը ընդգծեց․ «Հերթափոխ կազմակերպելու արդյունքում կարող ենք կորցնել և հերթափոխվողներին, և հերթափոխողներին, և այն դիրքերը, որոնք իրենք զբաղեցնում էին»։

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին