Կարևոր իրադարձություններ

Վրաստանի ընդդիմությունը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. խորհրդարանի դիմաց ցույց է

01 Նոյեմբեր, 2020 19:10
Վրաստանի ընդդիմությունը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. խորհրդարանի դիմաց ցույց է

Վրաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների հաշվարկը գրեթե ավարտվում է, և ընդդիմությունը դեռ երեկ հայտարարել էր, որ չի ընդունում ընտրությունների արդյունքները: Այս մասին հայտնում է Aliq.ge-ն:

Այսօր ընտրական շեմը հաղթահարած մի շարք կուսակցություններ հավաքվել են Լեյբորիստական կուսակցության գրասենյակում և քննարկել ընդդիմության հետագա քայլերը:

Այս պահի դրությամբ հայտնի է, որ ընտրությունների նվազագույն շեմը հաղթահարած «Միացյալ ազգային շարժում - միավորված ընդդիմություն  -ուժը միասնության մեջ է», «Լելո», «Ալեկո Էլիսաշվիլի-քաղաքացիներ», «Ստրատեգիա Աղմաշենեբելի» և «Հայրենասերների դաշինք» կուսակցությունները չեն ճանաչում ընտրությունների արդյունքները և պատրաստվում են հրաժարվել մանդատներից:

«Եվրոպական Վրաստանի» առաջնորդներից Գիգի Ուգուլավայի հայտարարությամբ՝ որոշ կուսակցություններ առավելագույնը 1 օր են խնդրել վերջնական որոշում կայացնելու համար, սակայն նրա խոսքով՝ հիմնական մասը կողմ է մանդատներից հրաժարվելուն:

Այս պահին Թբիլիսիում խորհրդարանի շենքի դիմաց մեկնարկել է ընդդիմության բողոքի ակցիան:

Ժամը 16:30-ի դրությամբ՝ ԿԸՀ-ն հաշվարկել է ընտրատեղամասերի 97,09 տոկոսի ձայները, և առաջատարը «Վրացական երազանքն» է՝ 48,05 տոկոսով, երկրորդ տեղում է «Միացյալ ազգային շարժում - միավորված ընդդիմություն - ուժը միասնության մեջ է» դաշինքը՝ 27,07 տոկոսով: «Եվրոպական Վրաստանը» երրորդն է՝ 3,79 տոկոսով: Ըստ հաշվարկների՝ անցողիկ շեմը հաղթահարել է ևս 6 կուսակցություն:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում

 

Լրահոս

Դիտել ավելին