Կարևոր իրադարձություններ

Կենտրոնացած ձեռքբերումների և մարդասաիրական օգնության մասին. ԱՆ-ն հայտարարոություն է տարածել

31 Հոկտեմբեր, 2020 19:30
Կենտրոնացած ձեռքբերումների և մարդասաիրական օգնության մասին. ԱՆ-ն հայտարարոություն է տարածել

ՀՀ առողջապահության նախարարությունը կենտրոնացած ձեռքբերումների և մարդասաիրական օգնության վերաբերյալ հայտարարություն է տարածել․

Բժշկական կենտրոնների հարգելի բժիշկներ,

Ցանկացած հիվանդանոցում, որտեղ ընթանում է Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմի հետևանքով վիրավորում ստացած զինվորների բուժում և ընթացքում առաջանում է որևէ կարիք, որն այդ պահին բացակայում է հիվանդանոցում՝ խնդրում ենք հարցը լուծել կենտրոնացված ձևով։

Այն է՝ տվյալ հիվանդանոցի տնօրինության միջոցով պետք է ներկայացվի առողջապահության նախարարություն և եթե դա առկա լինի ՀՀ ԱՆ «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն»-ի պահեստում՝ տեղում կտրամադրվի, իսկ չլինելու դեպքում՝օպերատիվ կերպով ձեռք կբերվի և կմատակարարվի։

Տեղեկացնենք նաև, որ մինչ օրս առողջապահահության նախարարության կողմից մատակարարվել է անհրաժեշտ բոլոր սարքավորումներն ու դեղորայքը և որևէ վիրավորի բուժօգնություն չի տուժել դրա պատճառով։

 

Լրահոս

Դիտել ավելին