Կարևոր իրադարձություններ

Երեխաների դաստիարակությունը՝ տիբեթյան տեսությամբ

17 Հոկտեմբեր, 2015 18:35
Երեխաների դաստիարակությունը՝ տիբեթյան տեսությամբ

Տիբեթյան դաստիարակության ամենակարևոր գործոնը երեխային նսեմացնելու և ծեծի բացակայությունն է: Fit4brain.com-ը ներկայացնում է երեխաների տիբեթյան դաստիարակության հիմնական կանոնները: Երեխայի դաստիարակության առաջին փուլը երեխայի ծննդից մինչև 5 տարեկան ընկած ժամանակահատվածն է: Այդ տարիքում երեխայի հետ պետք է վարվել ինչպես արքայի հետ: Եթե նա որևէ վտանգավոր բան է անում, պետք չէ սարսափելի դեմքով նայել նրան, քանի որ երեխան դիմախաղի լեզուն շատ ավելի լավ է հասկանում: Եթե նա թանկարժեք իր է կոտրել, պատիժը որպես ճնշում է ընկալում, քանի որ նա դրա արժեքը չգիտի: Երկրորդ փուլը 5-ից 10 տարեկանն ընկած ժամանակահատվածն է: Այդ տարիքում երեխայի հետ պետք է վարվել ինչպես ծառայի հետ: Կարելի է պատժել չկատարած պահանջի կամ խնդրանքի համար, սակայն՝ ո՛չ ծեծի միջոցով: Այդ տարիքում երեխայի մոտ ակտիվ զարգանում է ինտելեկտը, նա պետք է սովորի վերլուծել: Այդ ժամանակահատվածում մ՛ի վախեցեք ծանրաբեռնել նրան գիտելիքներով: Երրորդ փուլը 10-ից 15 տարեկանն ընկած ժամանակահատվածն է: Այդ տարիքում արդեն նրա հետ պետք վարվել ինչպես հավասարը՝ հավասարի: Խորհրդակցե՛ք նրա հետ բոլոր կարևոր հարցերի շուրջ, օգնե՛ք ինքնուրույնություն ձեռք բերել: Սեփական կամքը թելադրեք շատ նրբանկատորեն, խուսափե՛ք ուղղակի արգելքներից, քանի որ այդ տարիքում սեփական մտածելակերպ է ձևավորվում: Վերջին՝ չորորդ փուլն սկսվում է 15 տարեկանից: Արդեն պետք է սկսել հարգալից վերաբերել երեխային, քանի որ դաստիարակելու ժամանակն անցել է և մնում է միայն վայելել այն, ինչ հաջողվել է ներդնել: Այս կանոններին չհետևելը կհանգեցնի հետևյալ հետևանքներին. եթե ճնշեք մինչև 5 տարեկան երեխային, կճնշեք նրա կենսական ակտիվությունը, կյանքի նկատմամբ հետաքրքրությունը, ինտելեկտը, նրան կսովորեցնեք ենթարկվել բիրտ ուժին: Եթե շարունակեք երես տալ երեխային 5 տարեկանից հետո, ապա նա անաշխատունակ կլինի և զերծ հոգևոր ջանքերից: Եթե 10 տարեկանից հետո երեխային խնամեք՝ ինչպես ամենափոքրիկին, ապա նա կմեծանա առանց ինքնավստահության, կախված կլինի առավել ինքնուրույն ընկերներից: Եթե չհարգեք երեխային 15 տարեկանից հետո, ապա նա երբեք չի ների ձեզ և կհեռանա առաջին իսկ հնարավորության դեպքում:

 

Լրահոս

Դիտել ավելին