Կարևոր իրադարձություններ

7-8 ժամկետային զինծառայող երկու-երեք ժամ տևած մարտից հետո փախուստի են մատնել հակառակորդի 100 հոգանոց խմբին (տեսանյութ)

30 Հոկտեմբեր, 2020 18:56
7-8 ժամկետային զինծառայող երկու-երեք ժամ տևած մարտից հետո փախուստի են մատնել հակառակորդի 100 հոգանոց խմբին (տեսանյութ)

Արցախի հանրային հեռուստաընկերությունը ռեպորտաժ է պատրաստել առաջնագծի այն հատվածից, որտեղ աեպտեմբերի 27-ից սկսած հանդարտ օր չի եղել։

Արցախա-ադրբեջանական շփման գծի հյուսիսային ուղղությամբ 7-8 ժամկետային զինծառայող իրենց սպաների հետ սեպտեմբերի 29-ին մոտ 3 ժամ տևած համառ մարտերից հետո կարողացել են փախուստի մատնել թշնամու 100 անդամ ունեցող հարձակվող խմբին: Արցախի հանրային հեռուստատեսության թղթակցի հետ զրույցում դիրքապահ զինվորը պատմում է, որ ամենածանր հարձակումը եղել է սեպտեմբերի 29-ին, թշնամին այդ օրը միայն հրետակոծությամբ չի սահմանափակվել:

«Սեպտեմբերի 29-ին ժամը 15:00-ի սահմաններում հակառակորդի դիվերսիոն խումբը բարձանում է մեր դիրքի ուղղությամբ և ցանկանում է մտնել մեր դիրք: Մոտ երկու-երեք ժամ տևած մարտից հետո հակառակորդը փախուստի է դիմել, թողնելով իր զենքը ու զինամթերքը»,- ասել է դիրքապահ զինվորը:

 

Լրահոս

Դիտել ավելին