Ապօրինի ներգաղթյալներին Թուրքիայից Հունաստան տեղափոխող հերթական նավն Էգեյան ծովում` Չանաքքալեի Այվաջըք քաղաքի մոտակայքում, խորտակվել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:
Նավի վրա եղել է 48-52 փախստական, ովքեր ցանկացել են գնալ հունական Լեսբոս կղզի: Ծովափնյա անվտանգության աշխատակիցները դեպքի վայր են եկել հենց փախստականների հեռախոսազանգով: Նրանք կարողացել են փրկել 25-ին, 12 մարդ խեղդվել է: Մյուս փախստականներին հայտնաբերելու նպատակով աշխատանքները շարունակվում են: