Կարևոր իրադարձություններ

Մասիս քաղաքում տեղի է ունեցել մեկհարկանի շինության տանիքի փլուզում․ կան տուժածներ․ ԱԻՆ

29 Հոկտեմբեր, 2020 20:26
Մասիս քաղաքում տեղի է ունեցել մեկհարկանի շինության տանիքի փլուզում․ կան տուժածներ․ ԱԻՆ

Հոկտեմբերի 29-ին, ժամը 19:06-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի Զոնալ թաղամասում տեղի է ունեցել մեկհարկանի շինության տանիքի փլուզում․ կան տուժածներ։ Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Տուժածները տեղափոխվել են Երևանի «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար։

 

Լրահոս

Դիտել ավելին