Կարևոր իրադարձություններ

Նորօրյա հերոսներ․ ՊԲ-ն մարտերից նոր հերոսական դրվագներ է ներկայացրել

29 Հոկտեմբեր, 2020 19:00
Նորօրյա հերոսներ․ ՊԲ-ն մարտերից նոր հերոսական դրվագներ է ներկայացրել

Արցախի Հանրապետության Պաշտպանության Բանակը հաղորդագրություն է տարածել․

«Նորօրյա հերոսներ

Շարունակվում են հերոսական արարումները ճակատային գծի բոլոր ուղղություններում: Կապիտան Գարեգին Սամվելի Գալստյանը թշնամական 2 միավոր ՄՄ-21 կայանք, իսկ ավագ լեյտենանտ Կարեն Հակոբի Մանուկյանը 3 միավոր <<Կամազ>> ոչնչացնելու համար ներկայացվել են <<Մարտական ծառայություն>> մեդալների:

Հմուտ և կազմակերպված գործողությունների համար, որոնց շնորհիվ հակառակորդին պատճառվել են զգալի մարդկային ու ռազմատեխնիկական կորուստներ, փոխգնդապետ Կորյուն Սուրենի Ավետիսյանը կպարգևատրվի <<Արիության համար>> մեդալով:

Թշնամական ուժերի առաջխաղացման փորձերը կասեցնելու և վերջինիս մեծ չափերի կորուստներ հասցնելու համար փոխգնդապետ Սեյրան Վալերիի Հակոբյանը ներկայացվել է <<Մարտական խաչ>> 1-ին աստիճանի շքանշանի:

Յուրային հրետանու հստակ ու պլանաչափ աշխատանքը կազմակերպելու և թշնամական ուժերի ջախջախմանը նպաստելու համար գնդապետ Արամ Այվարի Խաչատրյանը կներկայացվի <<Մարտական խաչ>> 2-րդ աստիճանի շքանշանի: Նույն կարգի ծառայությունների համար գնդապետ Կարեն Կառլենի Բաբայանը կպարգևատրվի <<Արիության համար>> մեդալով: Փոխգնդապետ Նորայր Հրաչիկի Հայրապետյանը նույնպես աչքի է ընկել հակառակորդի ջախջախմանը նպաստող գործողություններով, ինչի համար էլ ներկայացվել է <<Մարտական խաչ>> 2-րդ աստիճանի շքանշանի: Նույն կարգի պետական պարգևի է արժանացել նաև փոխգնդապետ Արայիկ Ռազմիկի Բախշյանը՝ հակառակորդի դեմ ռազմական գործողություններում և պետական սահմանները պաշտպանելիս դրսևորած անձնական արիության և խիզախության համար:

Վիրավոր զինծառայողների տարհանման ու վիրահատական գործընթացին նպաստելու համար կամավորական Արմեն Համլետի Բդոյանն ու վարորդ-սանիտար Ալբերտ Վրեժի Սահակյանը ներկայացվել են <<Մարտական ծառայություն>> մեդալների: Նույն կարգի պատվաբեր մեդալներ են վաստակել նաև շարքային-պայմանագրայիններ Էմիլ Արկադիի Հայրապետյանը, Արմեն Վագիֆի Մանվելյանն ու Վաղինակ Լևոնի Հարությունյանը՝ մարտական պայմաններում սանիտարական մեքենաների բնականոն աշխատանքների կազմակերպմանը նպաստելու համար:

Փառք մեր բոլոր հերոսներին»:

 

Լրահոս

Դիտել ավելին