Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանի ու Իրանի փոխարտգործնախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը

29 Հոկտեմբեր, 2020 18:16
Ռուսաստանի ու Իրանի փոխարտգործնախարարները քննարկել են  Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը

Այսօր Մոսկվայում տեղի է ունեցել  ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռոդենկոյի և Իրանի արտգործնախարարի քաղաքական հարցերի տեղակալ Աբաս Արաղչիի խորհրդակցությունը: Այս մասին հայտնում է Ռուսաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Ռուդենկոն և Արաքչին խորհրդակցություններ են անցկացրել և քննարկել տարածաշրջանային օրակարգի արդիական հարցեր, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը:

Ավելի վաղ ԻԻՀ նախագահի հատուկ բանագնացը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեմայով խորհրդակցություններ է անցկացրել Բաքվում։ Մոսկովյան հանդիպումից հետո նա պետք է այցելի Երևան ու Անկարա։

 

 

Լրահոս

Դիտել ավելին